ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հաջողացրինք էլի «փշալար» քաշել

Հաջողացրինք էլի «փշալար» քաշել
25.10.2023 | 07:52

«Ախպար» ասացինք, մեզնից չափառեցինք, կոմունիզմի «վեհ գործը» չվստահեցինք, մեզ հատուկ բռիությամբ ոտնակոխ արինք նրանց ռոմանտիկ հայրենասիրությունը: Մի խոսքով, թքեցինք մեր եղբայրների հոգու մեջ: Նույն հողի վրա ապրելով՝ հաջողացրինք էլի «փշալար» քաշել մեր միջև ու նրանց սարքել երկրորդ սորտի խորհրդային քաղաքացի: Ազգավնաս մի փշալար էլ ավելի վաղ էինք քաշել:

Քսաներկու թվականին հապճեպ փոխեցինք դասական մեր ուղղագրությունը, որ ո´չ մենք հասկանանք իրենց գրածը, ո´չ էլ նրանք՝ մերը, որ հայ մարդիկ միլիոններով վերջնականապես բաժանվեն Հայրենիքից, օտարանան, կորչեն ... Դժբախտաբար, և´ ժողովուրդը, և´ իշխանությունները, և´ նույնիսկ մտավորականությունը մի «փշալար» էլ այսօր են քաշում մեր և Ադրբեջանից փախած համարյա կես միլիոն մեր քույր ու եղբայրների միջև:

Անսի՞րտ ենք, թե՞ անխելք:

Ո´չ համբերություն, ո´չ հասկացողություն, ո՜չ էլ ...

Ասենք, ամոթ է գուրգուրելուց խոսելը կամ նրբանկատությունից ...

Մի պոչ էլ սրանց ենք կպցնում:



Սոս Սարգսյան. «Չորուկ ճյուղեր»

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 8489

Մեկնաբանություններ